09.04.2014|
13:55
Թափառող կենդանիների հիմնախնդիրն առկա է ամբողջ աշխարհում։ Չնայած այդ ոլորտում ներդրված հսկայական ֆինանսական միջոցներին՝ դեռևս ոչ մի երկիր այդ խնդիրն ամբողջությամբ չի կարողացել լուծել։ Ավելորդ չէ նշել, որ Անգլիան, Գերմանիան, Շվեյցարիան 200 տարի արդեն զբաղվում են այդ հարցով, ունեն կացարաններ, օրենսդրական դաշտ, հսկայական միջոցներ են ներդրվել, սակայն այդ երկրներում հարցը լիարժեք չի լուծվել։